Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կրթաթոշակներ հանձնեց Երեւանի պետական համալսարանի այն ուսանողներին, ովքեր բուհում ունեն բարձր առաջադիմություն եւ մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին:

Ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը տեղեկացրեց, որ կրթաթոշակների համար ընտրվել են երեք ուսանող: Նրանք են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Էրիկ Ծերունյանը, Ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Սոս Մովսիսյանը եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Կորյուն Սիմոնյանը: Նրանց հանձնվել է 150-հազարական դրամ:

«Ինստիտուտը փորձում է իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են ուսանողությանն ավելի ակտիվորեն օժանդակություն ցուցաբերելուն: Մենք փորձեցինք մի փոքր օժանդակել այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն եւ մասնակցել են նախորդ տարվա ռազմական գործողություններին:Դիմեցինք բուհի ղեկավարությանը, որպեսզի մեզ տրամադրեին ցուցակները, եւ ընտրեցինք»,-նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում