AM | RU
USD
EUR
RUB

Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը: Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է վրաց-հայկական ֆորումի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը: Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իրավական ֆորումի շարունակականությանը նպաստելու համար և համոզմունքով նշել, որ համագործակցության այս ձևաչափը ևս կլինի արդյունավետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, դրանց արդյունքում արդեն իսկ ընդունված և ներկայում մշակման փուլում գտնվող իրավական ակտերին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանն այցելել է Հանրային ծառայությունների մատուցման կենտրոն, որտեղ նորագոււյն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվում են 150-ը գերազանցող պետական ծառայություններ:

 
 
 

Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է վրաց-հայկական ֆորումի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իրավական ֆորումի շարունակականությանը նպաստելու համար և համոզմունքով նշել, որ համագործակցության այս ձևաչափը ևս կլինի արդյունավետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, դրանց արդյունքում արդեն իսկ ընդունված և ներկայում մշակման փուլում գտնվող իրավական ակտերին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանն այցելել է Հանրային ծառայությունների մատուցման կենտրոն, որտեղ նորագոււյն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվում են 150-ը գերազանցող պետական ծառայություններ:

 

Լրահոս
Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Ապրիլի 20-ին 14:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 անձ Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը Սերժ Սարգսյանը Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով. կան բերման ենթարկվածներ Հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն չպահպանող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Մեքենաներով բանուկ փողոցները փակելու գործողությունները վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքը. ոստիկանությունը Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում Երևանի հիվանդանոցներում գտնվող հավաքի ընթացքում տուժած 3 անձանց վիճակը բավարար է Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Ապրիլի 20-ին 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները փակել են Խանջյան փողոցը Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի Փաստաբանը թե ոստիկանների, թե հավաքի մասնակիցների կողմից ոչ իրավաչափ քայլեր է նկատում Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին Որոշ լրագրողներ անտեսում են Ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում ծառայողների պարտականությունների կատարմանը Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից Ապրիլի 20-ին 11:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 52 անձ Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը Արամ Ա Կաթողիկոսը գալիս է Հայաստան Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը Ապրիլի 20-ին 10:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Փաշինյանն ու կողմնակիցները երթ սկսեցին Գյուլբենկյան փողոցից «Ժամանակ». Ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ «Ժողովուրդ». Դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ ակնարկվող երկխոսությունը «Իրատես». «Ծառուկյան» խմբակցության կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan