AM | RU
USD
EUR
RUB

Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին

 
 

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարծում է, որ թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան հասցնելու պարագայում մեր երկրի համար այդ գազի գինը շահավետ չի լինի: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Մանուկյանն ընդգծեց, որ Թուրքմենստանից գազը Հայաստան հասցնելու համար Իրանի տարածքով տարանցում պետք է լինի, իսկ ուղիղ տարանցման հնարավորություն Իրանը չունի, որովհետև ընդունման կետից մինչև հանձնման կետ ուղիղ խողովակաշար չկա:

«Այս պարագայում հարց է առաջանում` տարանցման ո՞ր արժեքը մենք համարենք արդար: Օրինակ, երբ մենք Վրաստանի տարածքով ռուսական գազն ենք ներկրում, դիտարկում ենք խողովակաշարի երկարությունը և ծավալը: Այս երկու գործոնները հաշվի առնելով` մենք սահմանել ենք, որ 100 կիլոմետրի վրա 1000 խորանարդ մետր գազի փոխանցումն արժե այսքան գումար: Հարց է առաջանում, թե Իրանի պարագայում մենք ի՞նչ երկարություն ենք վերցնում` գործող խողովակաշարի երկարությո՞ւնը, թե՞ ուղղակի հեռավորությունը: Եթե վերցնում ենք գործող խողովակաշարի երկարությունը, ապա դա Իրանի ամբողջ տարածքով անցնում է և հարավով գալիս է այստեղ: Սա արդար չի լինի և շահավետ չի լինի, որովհետև հեռավորությունը շատ մեծ է: Եթե վերցնում ենք ուղղակի հեռավորությունը, որտեղ խողովակաշար չկա, դա էլ արդար չի լինի, քանի որ իրանցիները ծախս են կատարելու այդ գազը ինչ-որ կերպ Հայաստան հասցնելու համար: Սա խնդիր է, որը քննարկման առարկա է, սակայն թուրքմենական գազի պարագայում, հաշվի առնելով նաև տարանցումը, գազի գները չեն կարող համադրելի լինել այն գներին, որ մենք այսօր ունենք: Ես չեմ կարծում, որ մենք թուրքմենական գազ ներկրելու պարագայում կունենանք լավ գին»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ թուրքմենական գազի պարագայում բանակցություններ չեն եղել, այլ քննարկումներ, որոնք վերաբերվել են Հայաստան-Թուրքմենստան-Իրան եռակողմ համագործակցությանը` Իրան-Թուրքմենստան պարտքային հարաբերությունների կարգավորման սխեմաներով: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առաջարկել է իր մասնակցությունը Թուրքմենստան-Իրան պարտքային հարաբերությունների կարգավորման գործընթացին` գոնե մասնակիորեն: Հայաստանն առաջարկել է թուրքմենական գազի դիմաց Իրանի պարտքի մի մասն իր վրա վերցնել մեկ այլ ապրանքատեսակի տեսքով: Այսինքն, Հայաստանը Թուրքմենստանին այդ պարտքի դիմաց տալիս է որևէ այլ ապրանք, իսկ դրա դիմաց Իրանը Հայաստանին գազ է տալիս:

«Մեր առաջարկն ընդունվել է և Թուրքմենստանի, և Իրանի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագիտական մակարդակով առաջին եռակողմ հանդիպումը անցկացնել Թուրքմենստանում: Հիմա մենք սպասում ենք ժամկետների հստակեցման և կարծում ենք, որ առաջիկայում այդ հանդիպումը տեղի կունենա»,- եզրափակեց Աշոտ Մանուկյանը:

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan