AM | RU
USD
EUR
RUB

Վայոց ձորի մարզպետը ՀՀ վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

 
 

ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը հոկտեմբերի 20-ին վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հարություն Սարգսյանը նշել է, որ այսօր մարզում 40 հա վրա իրականացվում է կաթիլային ոռոգում: Այս ուղղությամբ ֆերմերային տնտեսությունների հետաքրքրությունը մեծացել է: 2017 թ. սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում Թառաթումբ համայնքի շահառուների կողմից ձեռք է բերվել մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ կցվող գործիքներով: Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 140 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն, հումքի վերամշակմանը:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 103.2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 106.9 միլիոն ՀՀ դրամով:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 129 աղբավայրերից 112-ը մաքրվել և փակվել է: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար: Վերանայվել են մարզի համայնքներում աղբահանության սակագների հաշվարկման մեխանիզմները, գյուղական համայնքներում սահմանվել է աղբահանության սակագնի մեկ միասնական շեմ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: 2017 թ. 8 ամսվա տվյալներով՝ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմել է 67.4 տոկոս: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահության մասով 2017 թվականի 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմել է 29 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 7 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև՝ բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ. ընդհանուր առմամբ կատարվելու է 6.7 միլիարդ դրամի ներդրում, արդյունքում կստեղծվի 190 աշխատատեղ: Մարզում 2017 թ. ստեղծվել է 1850 աշխատատեղ, իսկ մի շարք ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ավարտից հետո կստեղծվի 884 մշտական աշխատատեղ: Գյուղատնտեսական արտադրությունը խթանելու նպատակով ներկայացվել է 23 ներդրումային ծրագիր՝ 2 միլիարդ 518 միլիոն դրամ գումարով, որոնցից 8-ը՝ 1 միլիարդ 616 միլիոն դրամ գումարով, հավանության է արժանացել կառավարության կողմից, դրանցից երկուսը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը, 120 միլիոն դրամով արդեն ֆինանսավորվել են:

Մարզպետը նշել է, որ զբոսաշրջությունը մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է. 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի՝ նախորդ տարվա 24500-ի դիմաց: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը: Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացրել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:

Լրահոս
«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը և դրանով կերակրել իր կենդանիներին. Վարչապետ Թե որ ժողովուրդն իսկապես նախընտրի Բլեյանի կրթած սերունդը, ապա կլինի իրական հեղափոխություն Աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները ՄԻՊ-ն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է․ ՀՀԿ «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Էջմիածնում կատարված գործողություններից ՌԴ-ում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր Վալերի Օսիպյանի պաշտոնավարման ընթացքում ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքերը Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից (տեսանյութ) Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Դոն Պիպոյին (Տեսանյութ) Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել. պետությանը պատճառված շուրջ 20 միլիոն դրամի վնասը վերականգնվել է ԱԱԾ-ը ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում է. շենքը շրջափակված է Պետությունը ցույց է տալիս, որ ի վիճակի է ժողովրդին պաշտպանել. Կարեն Գրիգորյանն՝ Էջմիածնում ԱԱԾ գործողությունների մասին Առողջապահության նախարարությունն ուսումնասիրելու է կենդանաբանական այգում տուբերկուլյոզով մարդկանց վարակվելու հավանականությունը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հիվանդանոցում տեսակցել է Երվանդ Մանարյանին Եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորները ապահովված լինեն. Նորայր Յոլչյան (Տեսանյութ) Նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ Էջմիածնի քաղաքապետն իր հրաժարականը պահանջողներին հրավիրում է ձեռք սեղմելու Հայաստանում անձրևները կշարունակվեն Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ Կրակոցներ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են Ձերբակալվել է զորամասի հրամանատարը. Արծրուն Հովհաննիսյան Արտակարգ ու առեղծվածային դեպք Վանաձորում. պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է Վանաձորում ճանաչված գործարարի դեղատունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan