ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ

Եվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Թուրքիայի անդամակցությանը վերաբերող թերահավատությունը երեկ շատ ակնհայտ էր»,– ասել է Տուսկը լրագրողներին: Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում