ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը

Ռուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: ֆիլմն ընդգրկվել է ՌԴ արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:

«1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

ՌԴ Կիրովի Լենինյան շրջանային դատարանի որոշմամբ ֆիլմի ցուցադրությունն արգելվել է ՌԴ տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում