Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է

Լեհաստանում 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:

Նշվում է, որ տղամարդը ներխուժել է «Վիվո» առևտրային կենտրոն և սկսել է դանակով հարվածներ հասցնել մարդկանց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Ոստիկանությունը պարզում է նրա կողմից նման քայլի պատճառները և հնարավոր աջակիցների առկայությունը: Հայտնի է, որ տղամարդը հարձակման պահին չի եղել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Միջադեպի հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում