«Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է

«Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա: Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել: Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին և հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել ջահելների հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում