«Ժամանակ». «Սասնա ծռեր»-ից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ը ամենախիստ պատիժն են ստանալու
21/10/2017 09:25
Նմանատիպ
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել։ Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել և իրենց կարծիքով՝ պարզապես Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձն էլ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մասին է։
Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում