«Փաստ». Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է

Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում: Դպրոցը շուտով փուլ կգա։ Շինությունը վթարայնության 4–րդ աստիճան ունի: Հատակը, տանիքը, պատերը քանդուքարափ վիճակում են։

«Անզեն աչքով էլ երևում է, որ դպրոցը շատ խնդիրներ ունի թե՛ շենքի ներսից, և թե՛ դրսից»,– «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը։ Ըստ թերթի, 5 տարի դպրոցում սանհանգույց չի եղել, աշակերտներն օգտվել են բակում գտնվող զուգարանից։ Այս խնդիրը, սակայն կարգավորվել է՝ գումարը մի կերպ են հայթայթել՝ մի մասը դպրոցի բյուջեից, մյուս մասն էլ գյուղապետարանն է օգնության հասել։

Դասասենյակները երկրաշարժից հետո մինչև օրս ջեռուցվում են հեղուկ վառելիքով: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Աշխատում են դասարաններում ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմությունը, թեև շենքի հյուսիսային հատվածներում 16 աստիճանը չի գերազանցում: Արևային օրերին դասասենյակներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 24 աստիճան: Պատուհաններն էլ մի քանի շերտ պոլիէթիլենային ծածկով փակել են, որ քամին չսողոսկի դասասենյակներ։ Կրթօջախում մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, սակայն, խնդիրը դրանով չի կարգավորվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում