«Հայկական ժամանակ». Միքայել Մելքումյան. Գնաճով բյուջե են լցնում

«Գնաճը ժողովրդի, աղքատության հաղթահարման համար լավ չի: Իհարկե՝ գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար` բյուջեն լցնում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով արձանագրվող թանկացումներին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` իշխանություններն այլ ելք չունենալով հույսները դրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վրա, որ բյուջեն փող լցվի:

«Պատկան մարմինները պետք է պարզեն, թե գնաճը ունի՞ իրական հիմքեր, թե՞ մասնավոր տնտեսվարողները գերշահույթի ակնկալիք ունեն»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում