«Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցում կանաչ տարածքի հաշվի շինարարություն է իրականացվում:

«Կառուցապատողը, ինչպես պաստառից պարզ է դառնում Լիաննա Ալեքսանյանն է, որին պատկանող ընկերությանը՝ «Ա քույրեր» ՍՊԸ-ին անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը նույն համայնքի այս փողոցում հողամաս է տրամադրել՝ աճուրդով»,-գրել է թերթը՝ հավելելով, որ Պետռեգիստրի տվայլներով՝ Լիանա Ալեքսանյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քույրն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում