«Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել։ ԱՎԾ նախնական տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 5.1 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ 8 ամսվա տվյալներով՝ այն 5.5 տոկոս էր։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ 6.2 տոկոս էր։ Ինչպես նախորդ ցուցանիշներում, 9 ամսվա կտրվածքով էլ մեծ՝ 9.9 և 6.4 տոկոս անկում են ունեցել գյուղատնտեսության և շինարարության ոլորտները։

Ի դեպ սկսել է դանդաղել նաև արտաքին առևտրի աճը՝ եթե 8 ամիսների կտրվածքով աճը 24.4 տոկոս էր, ապա 9 ամսում, այն նվազել է 21.7 տոկոս։

Եվ արտահանումը նախորդ 21.47 տոկոսի փոխարեն ունեցել է 19.7 տոկոս աճ, իսկ ներկրումը 26 տոկոսի փոխարեն՝ 23.2 տոկոս»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում