«168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ»

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծին՝ ասել է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ:

«Որովհետև այն, հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով ասած՝ մտնում է ամուսինների մատի ու մատանու արանքը: Մենք աշխարհում հայտնի ենք՝ որպես ընտանիքին սրբորեն վերաբերվող ազգ: Սահմանադրության ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմա օրենքն ուզում է քիթը մտցնել այդ սուրբ հարաբերության մեջ՝ իբր ընտանիքների շահից ելնելով: Լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանի սերը, որը պետք է լինի ընտանիքում, եթե չկա, պետք է ամուսնալուծվեն, այնքան հեշտ է մեր երկրում այդ հարցը»,-պարզաբանել է Օհանյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում