Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: 90 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկեց 105 կգ՝ արժանանալով փոքր արծաթե, այնուհետ հրեց 123 կգ՝ նույպես նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 228 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում