Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը

Հայաստասնում առաջին անգամ կնշվի դպրոցական գրադարանների միջազգային տոնը: 1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի 4-րդ երկուշաբթին նշվում է որպես Դպրոցական գրադարանների միջազգային օր (International School Library Day):

Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր երկրներում, անգամ վերածվել է դպրոցական գրադարանների միամսյակի: Հոկտեմբերի 23-ին «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ տոնն առաջին անգամ կնշվի նաևՀայաստանում:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00, հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի գրադարանին գրքեր կնվիրի՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը և ևս մեկ անգամ վերաարժևորելով դպրոցական գրադարանների կարևորությունը:

Հրատարակչությունը նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում