Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման

Իրանի հետ միջուկային համաձայնագրի հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո պաշտոնական Թեհրանը պատրաստվում է իրադարաձությունների զարգացման ցանկացած իրավիճակի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Միջազգային հանրությունը միասնական է նրանում, որ անհրաժեշտ է պաշտպանել միջուկային ծրագրի համատեղ գործողությունների պլանը և պահպանել այն: Ցավոք, այն ինչ անում է ԱՄՆ նոր վարչակազմը, և այն, ինչ տեղի է ունենում կոնգրեսի շուրջ, լավատեսություն չի առաջացնում և մեծ հույս չի տալիս: Հենց դրա համար էլ մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր սցենարի»,– ասել է Արաքչին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը կաշխատի կոնգրեսի հետ 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ ստորագրված միջազգային համաձայնագրում «լուրջ բացթողումների» ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում