Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու

Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է բավարական մայրաքաղաքի ոստիկանությունը թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով:

«Նրա շարժառիթներն անհայտ են»,– ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում չմոտենալ հրապարակին: «Խնդրանք բոլոր նրանց, ովքեր ապրում են ոչ հեռու, մնացեք տանը»,- նշել է ոստիկանությունը: Ներկա դրությամբ ոստիկանությունը փնտրում է հարձակվողին: Այլ մանրամասներ հայտնի չեն: Ինչպես գրում է Bild-ը, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում