Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը

Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Կառավարությունը, վերջապես, պետք է հստակեցնի, թե ինչ եղանակով է օգտագործվելու Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ավտոնոմ հասարակության ինքնավարությունը: Դրանից հետո հոդվածը կիրառելու հարցը կներկայացվի Սենատի հավանությանը:

Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը 1978թ. ընդունվելուց ի վեր ոչ մի անգամ չի կիրառվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում