Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Մյունխենում դանակով հարձակում գործած և հինգ մարդու վիրավորած տղամարդը ձերբակալվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Bild-ը: Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Հանցագործի դրդապատճառների մասին դեռևս որևէ բան հայտնի չէ, իսլամիզմի հետ որևէ կապ դեռևս չի բացահայտվել:

Տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում