Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում

Հայաստանն այսօր փորձում է լուծել Երևանի մերձակայքում վերամշակող գործարան կառուցելու խնդիրը, ուր կարող է տեղափոխվել հանրապետության աղբի 2/3-ը: Համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Նախատեսվող գործարան օրական կտեղափոխվի շուրջ 1000 տոննա աղբ, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել: Մենք ունենք 4 գործընկերներ՝ ԱՄՆ-ից, Չեխիայից, Լիբանանից, որոնց հետ քննարկում ենք այդ հարցը»,-ասաց նախարարը:

Լոքյանի խոսքով՝ նրանք արևելյան գործընկերության շրջանակներում կարող են Եվրամիության համապատասխան միջոցներով օժանդակել Հայաստանի նման երկրներին՝ լուծելու այդ խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում