Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայում

Լատվիայի 17-ամյա քաղաքացին հոկտեմբերի 22-ի երեկոյան կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայի Ֆլիմուս ոչ մեծ կոմունայում, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ պատանին գրոհել է պուրակում զբոսնող տեղի բնակիչների վրա, ինչից հետո փախել Է առեւանգված ավտոմեքենայով եւ վթարի ենթարկվել:

Այնուհետեւ չարագործը հայտնվել է ավտոլցակայանի մերձակայքում եւ կատարել երկրորդ հարձակումը: Այստեղ նրան բռնել են ոստիկանները, որոնք հարկադված են եղել զենք կիրառել, ինչի հետեւանքով դեռահասը վիրավորվել է: Տուժածների ստույգ թիվն ու նրանց վիճակը դեռեւս հայտնի չէ: Հարձակվողի դրդապատճառների մասին ոստիկանությունը չի հայտնել, բայց նշել է, որ նա գործել է միայնակ, իսկ միջադեպը առնչություն չունի ահաբեկչության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում