Վայոց ձորում զինծառայողը «ՈՒԱԶ»-ով ընկել է ձորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996 թ. ծնված Տ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ«ՈՒԱԶ»-ի վարորդ Գ. Խ-ն ժամկետային զինծառայող է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում