AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը

 
 

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքում` հիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև` կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը: Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի հրամանագրով և կառավարության 2016 թ. մարտի 10-ի որոշումով սահմանվել էր որոշակի ժամանակացույց, ըստ որի Սահմանադրությունից բխող փոփոխությունները պետք է տեղայնացվեին օրենսդրական ակտերում և ներկայացվեին կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Պաշտպանության նախարարության մասով կային 9 օրենսդրական ակտ, որոնք վերանայման կարիք ունեին: Որպես ժամկետ սահմանված էր ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, սակայն, հաշվի առնելով այս ոլորտների կարևորությունը և ոլորտում անորոշության անթույլատրելիությունը, պաշտպանության նախարարության պաշտոնը ստանձնելուց հետո սահմանել եմ նոր ժամանակացույց, և պլանավորել էինք, որ արդեն այս տարվա աշնանը նախագծերը պետք է ուղարկվեն Ազգային ժողով: Կան նախագծեր, որոնք դեռևս Ազգային ժողովում չեն քննարկվել, սակայն գտնվում են խորհրդարանում, և այդ առումով մենք ժամանակացույցից առաջ ենք ընկել»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը իր մեջ ներառում է գործող 4 օրենքների կարգավորումներ, որոնք են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքը, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքը և «Զինապարտության մասին» օրենքի առաջին գլխի դրույթները: «Այս առումով կարող ենք ասել, որ սա բավականին լուրջ կոնսոլիդացնող օրենքի նախագիծ է պաշտպանական ոլորտի քաղաքականությունը համադրելու տեսանկյունից:

Օրենքի նախագիծը ենթադրում է կառավարման համակարգի համապատասխանեցումը Սահմանադրության պահանջներին, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի գործառույթների հստակեցում, հիմնական հասկացությունների հստակեցում և համապատասխանեցում միմյանց և գործող օրենսդրության այլ նորմերին, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման գործընթացը կարգավորող նորմեր, որոնք առաջին անգամ սահմանվում են «Պաշտպանության մասին» օրենքում, ինչը զգալիորեն բարձրացնում է գործընթացի պատշաճ կարգավորման և բոլոր դերակատարների պատասխանատվության մակարդակը: «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ընդգծեց Սարգսյանը:

Լրահոս
Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan