ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները բերել մարտական պատրաստության վիճակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ամերիկյան ՌՕՈՒ-ի գեներալ Դեւիդ Գոլդֆեյնը:

«Սա եւս մեկ քայլ է մեր մարտական պատրաստության ապահովման ճանապարհին»,-Գոլդֆեյնի խոսքը մեջբերել է Defence One պորտալը: Գոլդֆեյնը եւ ԱՄՆ-ի պաշտպանության այլ բարձրաստիճան պաշտոնատարներ ընդգծել են, որ մարտական պատրաստության բերելու հրամանագիր չի ստացվել, բայց պատրաստությունն արդեն տարվում է՝ սպասելով դրա հնարավոր ստացմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում