Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին

Հանրապետության դպրոցները դրական են արձագանքել էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ, որ արդյունքները շուտով կհրապարակվեն: «Մենք առաջարկել ենք ՀՀ բոլոր դպրոցներին կամ տալ էլեկտրոնային կրթություն, կամ ստանալ»,-ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` էլեկտրոնային կրթությանն անցելու համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովվածություն: «էլեկտրոնային կրթությունն իրենից ենթադրում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում: Արդեն 1000-ից ավել ուսուցիչներ վերապատրաստվել են»,-հավելեց նախարարը:

ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր ՀՀ դպրոցներում էլեկտրոնային կրթության անցման գաղափարի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում