AM | RU
USD
EUR
RUB

Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում

 
 

Իրանի ազգային հարկային ծառայության նախագահի խորհրդական Ռոբերտ Բեգլարյանը Հայաստան-Իրան տնտեսական խոչընդոտները պայմանավորում է վարչարարական բարդություններով ու գործարարների մշակութային ընկալումների տարբերություններով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա միևնույն ժամանակ նկատեց, որ «ենթահողը պատրաստ է տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար»: «Մինչ այժմ երկու երկրների հարաբերություններն ավելի շատ հիմնվել են պետական մասշտաբի տնտեսական հարցերի վրա, ինչպես օրինակ, գազի, ենթակառուցվածքների, բայց ձեռներեցներն այսուհետև կարող են տեղեկանալ մանրամասներին Իրանում աշխատող առևտրային կցորդից, ինչու չէ նաև Իրան-Հայաստան առևտրի պալատից, որը վերջերս վերակտիվացել է հայ գործընկերների շնորհիվ»,- նշեց իրանահայ պաշտոնյան: Նրա խոսքով`պետք է փորձել մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնել:

Ռոբերտ Բեգլարյանն ասաց, որ Իրանի կողմից առկա է շահագրգռվածություն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ` կապված ԵԱՏՄ-ին վերջինի անդամակցությամբ: Դրա համար, ըստ պաշտոնյայի, իրանցի գործարարները պետք է ավելի զգոն ու լրջորեն վերաբերվեն հայկական շուկային` ուշադրություն դարձնելով ապրանքների ստանդարտացման պահանջներին: «Հայաստանն ավելի բաց ու ազատ շուկա է` անկախ սահմանների փակ լինելուց, ներդրումներ են արվում: Հետևաբար, Հայաստանի սպառողն ունի ապրանքների որակի մասին իր ակնկալիքները, և իրանական կողմը պետք է նման մակարդակի որակյալ ապրանքատեսակներ ներմուծի Հայաստան»,-ավելացրեց Ռոբերտ Բեգլարյանը:

Ռոբերտ Բեգլարյանը Հայաստանում ուղեկցում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթին, ով մեր երկրում էր ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանդիպելու և հարկային ոլորտում երկկողմ կարևորության հարցեր քննարկելու համար:

Լրահոս
Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan