«Ժամանակ». Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել

«Ժամանակ»-ը գրում է. «Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել, և դրա պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում այս տարի երաշտի պատճառով բերքը լավ չի եղել։ Մասնավորապես՝ գյուղմթերքների հետ կապված խնդիրներ կան 60-միլիոնանոց Թուրքիայում, որն իր կարտոֆիլի պահանջարկը լրացնելու համար գնումներ է կատարում հարևան երկրներից։

Հայ մասնագետները պնդում են, որ հայկական կարտոֆիլը կարող է բարձր գներով վաճառվել ՌԴ-ում կամ Վրաստանում, այնտեղից էլ արտահանվել Թուրքիա։ Դա նշանակում է, որ այս տարի հայ սպառողը կարտոֆիլի համար ևս թանկ է վճարելու»։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին արդեն Վրաստան կարտոֆիլ է արտահանվում 130-150 դրամի սահմաններում, ըստ որոշ կանխատեսումների՝ հունվար-փետրվարին ներքին շուկայում դրա գինը կարող է հասնել մինչև 300 դրամի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում