«168 ժամ». ԵՄ-ում չեն կարծում, որ տեխնիկական ձգձգումները կարող են բերել համաձայնագրի չստորագրմանը

«168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան։ 

«Չի բացառվում, որ առաջանան որոշ տեխնիկական և ընթացակարգային բնույթի խնդիրներ, որոնք գուցե լուծվեն առաջիկա օրերին կամ մինչ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, մինչ տարեվերջ կամ մինչ հունվար ամիսը։
Հստակ ժամկետներ նույնիսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանում նշել, որովհետև ընթացակարգերի պատասխանատուները ԵՄ անդամ երկրներն են։ Եվրամիությունում նաև չեն կարծում, որ այս ձգձգման արդյունքում կամ ինչ-ինչ այլ պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում