«Ժողովուրդ». Սոֆի Դևոյանի որդուն պատկանող թռչնաֆաբրիկան ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է՝ չի աշխատում թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է։ 

Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում և «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով»։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Ա. Խաչատրյանի՝ սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում է նաև պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում և պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան։ Պողոսյանը շահագործման իրավունքը հանձնել է Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում