«Ժողովուրդ». «Գրանդ Քենդի»-ի նախկին աշխատակիցներին վերջնահաշվարկներ չի տրամադրվում

««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների՝ ընկերությունից դժգոհությունները շարունակվում են։ Այստեղ մարդիկ աշխատում են առանց այդ էլ շատ դեպքերում ցածր աշխատավարձով, ու պարզվում է՝ աշխատանքից հեռանալուց հետո վերջնահաշվարկ չեն ստանում։

«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ այս ընկերության նախկին աշխատակից Սուրեն Ազոյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցնի վճարել իր վերջնահաշվարկը։

Այս գործով մի քանի դատական քննություններ են տեղի ունեցել, սակայն Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արսեն Չիչոյանը մերժել էր քաղաքացու հայցը։ Բայց այս հանգամանքը չի հիասթափեցրել Սուրեն Ազոյանին, և նա բողոքարկել է կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում