Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել

Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայողը Հայաստանում՝ Ալագյազի հրաձգարանում անվտանգության կանոնների խախտման հետևանքով կրակել է ծառայակցի վրա և սպանել նրան, ինչից հետո ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացրին Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Հոկտեմբերի 23-ին Ալագյազի հրաձգարանում վարժանքներից հետո զենքի հանձնման ժամանակ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները և ոչ կանխամտածված կրակ է արձակել ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով այլ պայմանագրային ծառայողի:

Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան պատասխանատվությունից՝ կրակ արձակած զինծառայողն ինքնասպան է եղել:

Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում