Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գյոքչեքը թվիթերյանը իր միկրոբլոգում հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Անկարայի քաղաքային խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում էլ պաշտոնապես հրաժարական կտա:

Նախօրեին հրաժարական էր տվել Բուրսայի քաղաքապետը:

Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ պահանջել էր Բալըքեսիրի, Բուրսայի և Անկարայի քաղաքապետերի հրաժարականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում