Թրամփը կարեւորել է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում

ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարեւոր է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք է իրագործվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համաշխարհային կազմակերպության օրվա առթիվ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այն պայմաններում, երբ աշխարհը բախվում է անդրսահմանային սպառնալիքների աճին, ներառյալ ահաբեկչության եւ զանգվածային գազանությունների տարածումն ամբողջ աշխարհում, սովի եւ հումանիտար ճգնաժամերի սպառնալիքը եւ վտարակ-ռեժիմների կողմից միջուկային զենքի տարածումը, մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին՝ հաստատել իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանանադրության մեջ ամրագրված պարտավորություններին»,-նշել է Թրամփը:

«Թեեւ ՄԱԿ-ի ամբողջ ներուժի իրացման համար դեռ պետք է մեծ աշխատանք կատարել, մենք հավաստում ենք նրա նպատակներին հասնելու մեր ձգտումը, որպեսզի ավելի լավ ապագա կառուցենք նոր սերունդների համար»,-ասել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում