AM | RU
USD
EUR
RUB

ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

 
 

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ «Հաշիշի յուղ» և 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում փաստական որոշ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև ելնելով քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցվել է վերոնշյալ քրեական գործը և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 18 «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը և դրանով կերակրել իր կենդանիներին. Վարչապետ Թե որ ժողովուրդն իսկապես նախընտրի Բլեյանի կրթած սերունդը, ապա կլինի իրական հեղափոխություն Աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները ՄԻՊ-ն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է․ ՀՀԿ «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Էջմիածնում կատարված գործողություններից ՌԴ-ում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր Վալերի Օսիպյանի պաշտոնավարման ընթացքում ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքերը Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից (տեսանյութ) Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Դոն Պիպոյին (Տեսանյութ) Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել. պետությանը պատճառված շուրջ 20 միլիոն դրամի վնասը վերականգնվել է ԱԱԾ-ը ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում է. շենքը շրջափակված է Պետությունը ցույց է տալիս, որ ի վիճակի է ժողովրդին պաշտպանել. Կարեն Գրիգորյանն՝ Էջմիածնում ԱԱԾ գործողությունների մասին Առողջապահության նախարարությունն ուսումնասիրելու է կենդանաբանական այգում տուբերկուլյոզով մարդկանց վարակվելու հավանականությունը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հիվանդանոցում տեսակցել է Երվանդ Մանարյանին Եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորները ապահովված լինեն. Նորայր Յոլչյան (Տեսանյութ) Նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ Էջմիածնի քաղաքապետն իր հրաժարականը պահանջողներին հրավիրում է ձեռք սեղմելու Հայաստանում անձրևները կշարունակվեն Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ Կրակոցներ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan