«Հրապարակ». ՀՀԿ-ականների միջև հեռահար բախում է տեղի ունեցել

Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջև։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Վերջինս որոշել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին։ Կան տեղեկություններ, որ մինչև անգամ նշանակումը եղել է, սակայն մարզպետը, իմանալով, իր մոտ է կանչել տնօրենին և հանդիմանել, որ առանց իր իմացության ինքն իրավունք չուներ ստանձնելու այդ պաշտոնը։ Մարզպետը Խաչատրյանին երկընտրանքի առջև է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ։ Տնօրենը, բնականաբար, նախագահությունից հրաժարվել է»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում