«Ժողովուրդ». Մանրամասներ՝ 102 ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպից

«Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից:

«Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետև ինքնասպանություն գործել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջև վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում: Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը: Իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում