«Իրավունք». ՀՀԿ-ական պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համար անընդունելի է «Ընտանեկան բռնությունների դեմ» օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ հայերն ասիական ժողովուրդ են և պահպանել են ընտանիքի հետ կապված բոլոր լավագույն արժեքները:

«Մեզ մոտ ազգապահպանությունը կապված է ընտանիքի պահպանության հետ, ունենք ամուր ընտանիքներ։ Այսօր ուրիշ տեղերից գալիս, մեզ ասում են, թե ինչպես պետք է ընտանիք պահենք։ Հայկական ընտանիքներում տիրող իրավիճակը դնել կասկածի տակ՝ ինձ համար վիրավորական է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ առաջիկայում կրկին տեղի կունենա քննարկում՝ կապված օրենքի նախագծի հետ և քննարկման ժամանակ, անպայման, կարտահայտի իր կարծիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում