«Ժամանակ». Վարչապետը փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի գործարար և քրեական շրջանակներին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքական ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական և գործարար ավելի մեծ շրջանակ։ Ըստ թերթի, «Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսո) և Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներ են պատրաստ լծվել Կարեն Կարապետյանի օգտին լոբբիստական ջանքերին, նրանց շարքում են, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ախլքալաքցիների «առաջնորդ» Նորիկ Թևանյանը (ախլքալաքցի Նորոն)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում