«Ժամանակ». Իոննիսյանը ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն չի իրականացնելու

«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին մշտապես մասնակցել է դիտորդական առաքելության, այս անգամ որոշել է չմասնակցել նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Նա «Ժամանակ»-ի հետ զրույցում անիմաստ է համարել մասնացել մի գործընթացի, որը բեմադրություն է հիշեցնում և որտեղ քաղաքականություն չկա. «Ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, միայն իշխանությունն է՝ իր թեկնածուներով մրցում է, մրցակցում է ու ընտրվում։ Ամեն ինչ կանխորոշված է։ Այստեղ ինչ դիտարկես»,- նշել է նա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում