«Ժամանակ». Կարեն Կարապետյանը գոհ է փոխվարչապետի պաշտոնը ստանալու հեռանկարից

«Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում։

Թերթի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» և սա ամենևին չի համարում պարտություն, հակառակը՝ կարծում է, որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը պետք է մտածի այս մասին, քանի որ ինքն է դրժում մի քանի անգամ արած խոստումը։

«Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը» չափազանց վշտացրել է իշխանական և ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա։ Վերջինիս թիմակիցներին հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում