«Հրապարակ». Դատական համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է և ընդամենը ամիսների հարց է։ Սկզբում նա ՍԴ անդամ կդառնա, հետո՝ նախագահ։ Կարծես որոշակիություն կա նաև Արման Մկրտումյանի ապագայի հարցով, նա ևս կտեղափոխվի ՍԴ։ Ասում են՝ դատական համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում, և, բնականաբար, առաջինը վճռաբեկի նախագահին է վերաբերելու, որն այս տարիներին մնացել է համարժեք փոխարինողի բացակայության պատճառով։

Ըստ մեր աղբյուրի՝ Մկրտումյանը ցանկանում է ՍԴ գնալ ապրիլից հետո, երբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, և ինքը կկարողանա մինչև 70 տարեկանը վայելել այդ բարձր պաշտոնը, այլապես մինչև ապրիլ տեղափոխվելու դեպքում ՍԴ-ում կաշխատի մինչև 65 տարեկանը։ Թե ով կդառնա վճռաբեկի նախագահ, դեռ հայտնի չէ։ Թեև շրջանառվել է Վազգեն Ռշտունու թեկնածությունը, սակայն չի բացառվում, որ նշանակվի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում