ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի լավ հարաբերությունները կօգնեին լուծել ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը. Թրամփ

ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ավելի դյուրին կլիներ լուծել, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լավ հարաբերություններ լինեին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox Business Network-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Չինաստանն օնում է ԱՄՆ-ին՝ լուծելու հյուսիսկորեական խնդիրը, մինչդեռ Ռուսաստանն «ընթանում է այլ ճանապարհով»՝ վնասելով այդ ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականությանը:

«Կարծում եմ՝ մենք կարող էինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- նրա խոսքը մեջբերել է Reuters-ը: «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի շուրջ իրադրությունն ավելի դյուրին կլիներ լուծել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում