Կատալոնիայի ղեկավարը քննարկել է հնարավոր պատասխանը Մադրիդի գործողություններին

Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդիպում է անցկացրել կառավարության խորհրդականների, ինչպես նաեւ այն կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս ինքնիշխանության օգտին, քննարկվել է ինքնավարության հնարավոր պատասխանը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու Մադրիդի որոշմանը, որը կարող է կասեցնել հանրակցության ինքնավար կարգավիճակը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Europa Press գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ հանդիպումն սկսվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան եւ ավարտվել 7-ժամյա քննարկումից հետո՝ հաջորդ օրվա գիշերվա ժամը 2-ին: Ինչպես հայտնել են Կատալոնիայի կառավարության աղբյուրները, չնայած այն բանին, որ հավաքվածների մեծամասնությունը հակված է հայտարարելու ինքնավարության անկախությունը, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում