Amnesty International-ը ողջունել է Թուրքիայում ութ իրավապաշտպանի պայմանական ազատ աձակումը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին ողջունել է ութ իրավապաշտպաններին պայմանականորեն ազատ արձակելու մասին Ստամբուլի դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Այսօր մենք վերջապես կարող ենք տոնել այն փաստը, որ մեր ընկերներն ու գործընկերները կարող են հետ շուրջ չորս ամսվա մեջ առաջին անգամ վերադառնալ իրենց սիրելիների մոտ, քնել իրենց մահճակալներին»,- նշել է Շեթին: Նա ընդգծել է, սակայն, որ այդ երջանկությունը չի կարող լինել լիարժեք, քանի որ Amnesty International-ի ղեկավար Թաներ Քըլըչը շարունակում է կալանքի տակ մնալ:

«Քաղաքական շարժաթիռ ունեցող այս հետապնդումները փորձ են լռեցնելու Թուրքիայի ներսի քննադատական ձայները: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է մարդու իրավունքների և դրանց պաշտպանությանն իրենց կյանքը ձոնած մարդկանց կարևորությունը»,– նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նա հաստատակամություն է հայտնել շարունակել պայքարը հանուն Թուրքիայում անհարկի ձերբակալված բոլոր իրավապաշտպանների ազատ արձակման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում