Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Վենեսուելայի մի խումբ ընդդիմադիրների

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 26-ին Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակը շնորհել է Վենեսուելայի քաղաքական ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը: Ինչպես նշել են Եվրախորհրդարանում, պատգամավորների եւ հասարակական գործիչների այդ խումբը, որոնցից ոմանք ազատազրկման մեջ են, «դիմադրում է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ տնտեսության անկմանը»: Բոլոր պարգեւատրվածները Դեմոկրատական միասնության ընդդիմադիր դաշինքի անդամներ են:

Այդ խմբին պարգեւատրելու վերաբերյալ առաջարկով հանդես են եկել Եվրախորհրդարանի աջ եւ աջ կենտրոնամետ ուժերի խմբակցությունների պատգամավորները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում