Կանադական Yves Martin-ին տրիկոտաժե ապրանքներ մատակարարող հայկական ընկերությունը կշարունակի արտոնություն ստանալ

Կառավարության երկարաձգեց «Արմտեքս» ՍՊԸ-ին տրամադրված մաքսային արտոնություններից օգտվելու ժամկետները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը կանադական Yves Martin ընկերության պատվերով արտադրում և արտահանում է տրիկոտաժե ապրանքներ։

«Ներկայումս պատվիրատուն չի հասցնում ապահովել նյութերի մատակարարումը՝ ելնելով միջազգային տնտեսական իրավիճակներից։ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կստեղծվի հնարավորություն վերամշակված աշխատանքներն ավարտելու և արտադրանքն արտահանելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը: Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում