«Հրապարակ». ՊԵԿ աշխատակիցների շրջանում բողոք է հասունանում

Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների շրջանում բողոք է հասունանում․ նրանք ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մանուկյանից հրահանգ են ստացել անդամակցել կոմիտեի արհմիությանը, որն սկսել է գործել բոլորովին վերջերս՝ մոտ 1-2 ամիս առաջ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Թերթի փոխանցմամբ՝ աշխատողներին դիմումների տեքստեր են բաժանվել․ «Խնդրում եմ ինձ ընդունել արհեստակցական միության անդամ, ծանոթ եմ կանոնադրությանը և պատրաստ եմ ամսական աշխատավարձիս մեկ տոկոսի չափով փոխանցել հաշվարկային բաժին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում