«Ժողովուրդ». Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը դեռևս Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք է եղել

Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու: Բայց այս տնտեսական գոտուց բացի՝ առաջիկայում հարևանությամբ ստեղծվելու է ևս մեկը, որը ծրագրված էր վաղուց. այդ գոտու սեփականատերերից մեկը ՀՀ առևտրի արդյունաբերական պալատն է, մյուսը՝ կառավարությունը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը եղել է վաղուց՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք:

«Ավելին` Աբրահամյանն իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել: Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Սա, թերևս, զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ սեփականատերը պետությունն է, և անհասկանալի է այս մրցակցությունը ստեղծելը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում