Արցախի նախագահն ընդունել է Լոռու մարզպետի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի եւ Արցախի շրջանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի եւ Մարտակերտի շրջանի միջեւ սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջեւ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում